Արևելյան Ատրպատականը մտադիր է իր նոու-հաուն ներկայացնել և ներդրումներ անել Հայաստանում

Արևելյան Ատրպատականը մտադիր է իր նոու-հաուն ներկայացնել և ներդրումներ անել Հայաստանում

PanARMENIAN.Net - Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի նահանգապետ Ահմադ Ալիռեզա-բեյջին ու ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարները: Ըստ Ալիռեզա-բեյջի, նրանք «պատրաստ են հայկական կողմին տրամադրել տնտեսության և ինդուստրիալ ոլորտների զարգացման տեխնոլոգիաները»:

«Հաշվի առնելով ՀՀ Արմավիրի մարզի գյուղատնտեսական ներուժն ու Արևելյան Ատրպատականի նոու-հաուն, մենք շահագրգռված ենք ներդրումներ անել Հայաստանում ու ընդլայնել համագործակցությունը գյուղատնտեսության ոլորտում»,-ասել է նա՝ հավելելով, որ երկու կողմերը պետք է ներկայացնեն իրենց հնարավորությունները մասնավոր հատվածի զարգացման համար:

Իր հերթին Աշոտ Ղահրամանյանը գոհունակություն է հայտնել Թավրիզ այցելության վերաբերյալ և կոչ է արել ընդլայնել երկկողմ համագործակցությունը առևտրի ոլորտում: Ըստ նրա, Հայաստանն ու Իրանը լավ հարևաններ են ու բարեկամ երկրներ և պետք է աշխատեն հետագայում ևս զարգացնել երկկողմ համագործակցությունը, հայտնում է Irna-ն:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---