Բաքուն խոստացել է ապահովել հայ շախմատիստների անվտանգությունը 2015թ. Աշխարհի գավաթում և Օլիմպիադա-2016-ում28 նոյեմբերի 2012 - 16:05 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը կապահովի հայ շախմատիստների անվտանգությունը 2015թ. Շախմատի աշխարհի գավաթի և Օլիմպիադա-2016 մրցաշարերում, Ադրբեջանում այդ միջոցառումների անցկացման մասին պայմանագրի ստորագրման ժամանակ ասել է Ադրբեջանի երիտասարդության ու սպորըի նախարար Ազադ Ռագիմովը: «Մենք պատրաստ ենք ընդունել հայ շախմատիստներին, անվտանգության բոլոր հարցերը կլուծվեն պատշաճ մակարդակով: Սա առաջին մրցումը չէ Ադրբեջանում, որին կմասնակցեն հայ շախմատիստները»,-Ռագիմովի խոսքն է մեջբերել trend.az.-ը: Ըստ Կիրսան Իլյումժինովի, որը ներկա էր ստորագրմանը, 2013թ. հունվարի 18-20 Երևանում կանցնի FIDE նախագահական խորհուրդը, որտեղ կքննարկվեն անվտանգության հարցերը, կապված հայ մարզիկների ժամանմանը, մասնակցությանն ու տեղավորմանը միջոցառումների ժամանակ: Մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղում մանկական շախմատի մրցաշար կազմակերպելու FIDE-ի առաջարկը՝ Ռագիմովն ասաց, որ ադրբեջանական կողմը հավանություն կտա առաջարկին, եթե Ադրբեջանից բոլոր հյուրերը կարողանան անխափան ու անվտանգության ապահովման պայմաններում մասնակցել մրցաշարին: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Լոռու մարզպետի աշխատակազմ․ Լուրերը, թե աղետի պատճառը «ՁորաՀԷԿ»-ի ջրընդունիչից ջրի բացթողումն է, կեղծ են Նշվում է, որ նման նախազգուշացումներ «Ձորագետ Հիդրո» ՍՊԸ-ի կողմից արվում են յուրաքանչյուր տարի ԵՄ արտաքին կապերի կոմիտեն կրկին կոչ է արել Բաքվին ազատել քաղբանտարկյալներին Նշվում է, որ Բաքվում կայանալիք COP 29–ը հնարավորություն է Ադրբեջանի համար հաստատել իր հավատարմությունը միջազգային իրավունքին Խոսնակ. Ծառուկյանը հյուրընկալել է Բագրատ սրբազանին իր տանը, մնացածը հորինված է Նա նշել է, որ սրբազանը Ծառուկյանին դիմել է օրեր առաջ բնական աղետից տուժած բնակավայրերին օգնության ձեռք մեկնելու խնդրանքով ՀԿԵ–ն պարզում է աղետի գոտում վնասի չափը, վերականգնման աշխատանքներ տանում Իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումն ու կապը |