ԲԵՍԼԱՆԻ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ԿԿԱՅԱՆԱ ԵՐԵՎԱՆՈՒՄ

PanARMENIAN.Net - Երեւանում Ռուս-Հայկական (Սլավոնական) պետական համալսարանի տարածքում մայիսի 30-ին տեղի կունենա հանրահավաք` նվիրված Բեսլանի ողբերգական իրադարձությունների մոտալուտ տարելիցին, ինչպես նաեւ հունիսի 1-ին` Երեխաների պաշտպանության համաշխարհային օրվան: Միջոցառման ընթացքում հրապարակվել է Հյուսիսային Օսիա-Ալանիա հանրապետության խորհրդարանի կոչը խորհրդարանականներին եւ աշխարհի ժողովրդներին` «Բեսլանի կոչը», ինչպես նաեւ անցկացվել է ստորագրահավաք երեխաներին ահաբեկչությունից պաշտպանելու օգտին եւ հանուն ողջ մարդկության ապագայի: Միջոցառմանը կհրավիրվեն քաղաքացիներ, ուսանողների, Հայաստանի հասարակական-քաղաքական շրջանակների, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
---