Յուրա Մովսիսյանը կրունկի վնասվածքի պատճառով չի կարող դաշտ դուրս գալ մինչև տարեվերջ![]() 28 նոյեմբերի 2012 - 16:52 AMT PanARMENIAN.Net - «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի հարձակվող Յուրա Մովսիսյանը կրունկի վնասվածքի պատճառով չի կարող դաշտ դուրս գալ մինչև ընթացիկ տարվա վերջ, «Ռ-Սպորտ» գործակալությանը հաղորդել է թիմի գլխավոր մարզիչ Սլավոլյուբ Մուսլինը: Մովսիսյանը վնասվածքի պատճառով չի խաղում հոկտեմբերի ավարտից: Հարձակվողը, ով 9 գոլերով երկրորդն է ռուսական պրեմիեր լիգայի լավագույն ռմբարկուների ցուցակում, բաց է թողել «Կրասնոդարի» վերջին հինգ խաղերը: «Կրասնոդարը» առաջիկա խաղը կանցկացնի նոյեմբերի 30-ին «Կուբանի» դեմ: «Յուրայի վնասվածքն այդքան լուրջ չէ, բայց նա նախկինի նման շարունակում է բուժվել: Կարծում եմ, նա վերջնականապես կապաքինվի 15-20 օր անց, այսինքն մինչև այս տարվա վերջ նա արդեն չի խաղա: Մենք չենք պատրաստվում վնասել Յուրայի առողջությունը: Հետագայում նա կպատրաստվի առաջնության հաջորդ մասին ողջ թիմի հետ, եթե, իհարկե, մնա «Կրասնոդարում»,- ասել է Մուսլինը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |