Լավրով. Սիրիայում զինված հակամարտության մեջ Ռուսաստանի ներգրավման մասին խոսք լինել չի կարող

Լավրով. Սիրիայում զինված հակամարտության մեջ Ռուսաստանի ներգրավման մասին խոսք լինել չի կարող

PanARMENIAN.Net - Սիրիայում զինված հակամարտության մեջ Ռուսաստանի ներգրավման մասին խոսք չի կարող լինել: Այդ մասին նոյեմբերի 28-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը` պատասխանելով «Արգումենտի և ֆակտի» թերթի հարցին:

«Ռազմատեխնիկական ոլորտում մեր բազմամյա համագործակցությունը, ամենից առաջ, ծառայում է Մերձավոր Արևելքում կայունության պահպանմանը և երբեք ուղղված չի եղել ներսիրիական ասպարեզում ինչ-որ ուժերի աջակցությանը»,- նախարարի խոսքերը հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---