Չավեսը նամակ է ստացել Բաշար Ասադից

Չավեսը նամակ է ստացել Բաշար Ասադից

PanARMENIAN.Net - Սիրիայի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Ֆեյսալ Միկդադը Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսին է հանձնել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի անձնական ուղերձը, հաղորդում է «Ինտերֆաքսը»` մեջբերելով «Վաշինգտոն փոսթ» թերթին:

Միկդադը չի հրապարկել ուղերձի բովանդակությունը, ասելով միայն, որ այն վերաբերվում է երկու նախագահների միջև հարաբերություններին:

Ինչպես հաղորդվել է, նոյեմբերի կեսին Վենեսուելայի փոխնախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ Վենեսուելան նախկինի նման Սիրիայի ժողովրդի օրինական ներկայացուցիչ է համարում միայն երկրի նախագահ Բաշար Ասադին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---