Ֆրանսիայի դատարանը հետաձգել է որոշման կայացումը Դոմինիկ Սթրոս-Կանի գործով

Ֆրանսիայի դատարանը հետաձգել է որոշման կայացումը Դոմինիկ Սթրոս-Կանի գործով

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի Դուե քաղաքի վերաքննիչ դատարանի քննիչ պալատը հետաձգել է դատավճռի կայացումը ԱՄՀ նախկին նախագահ Դոմինիկ Սթրոս-Կանի գործով: Դատավճիռը պետք է կայացվի դեկտեմբերի 19-ին:

Խոսքն այսպես կոչված «Կառլտոնի գործի» մասին է՝ սկանդալի, որը կապված էր Լիլլում «Կառլտոն» հյուրանոցում մարմնավաճառության ընդհատակյա ցանցի գործունեության հետ: Հայտնի էր դարձել, որ ԱՄՀ նախկին նախագահը կանոնավոր կերպով դիմում էր այդ կանանց վճարովի ծառայություններին:

Քննությունը կասկածում է, որ Սթրոս-Կանը մասնակցել է նաև այս ցանցի կազմակերպմանը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---