Ֆրանսիայի ԱԳ նախարարը խորհուրդ է տալիս չլարել իրավիճակը ղարաբաղյան հակամարտության գոտում![]() 28 նոյեմբերի 2012 - 17:13 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը նամակ է հղել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովին, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Նամակում Ֆաբիուսը մասնավորապես կոչ է արել հակամարտության կողմերին զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են վնասել տարածաշրջանային իրավիճակին ու ավելացնել լարվածությունը: Նամակը ուղարկվել է ի պատասխան Ադրբեջանի «հարցման» ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներին Ստեփանակերտի օդանավակայանի շահագործման վերաբերյալ: Ստեփանակերտի օդանավակայանը հոկտեմբերի 1-ին պաշտոնապես շահագործման հանձնվեց: Առաջին չվերթի հստակ ամսաթիվը դեռ հայտնի չէ որոշ ներքին տեխնիկական ու կազմակերպչական և իրավական հարցերի պատճառով: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |