Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող նոր հանձնաժողով ստեղծելու համար քվեարկությունը կանցկացվի երկուշաբթի![]() 28 նոյեմբերի 2012 - 17:16 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովում Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող նոր ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցի քննարկումն ավարտվել է, իսկ երկուշաբթի օրը կանցկացվի քվեարկությունը: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը: Գագիկ Ջհանգիրյանը շեշտում է, որ կառավարությունը փոխհատուցում է տվել մարտի 1-ի դեպքերի ժամանակ տուժած խանութների սեփականատերերին, իսկ 10 մահացածների հարազատներն ու վիրավորները որևէ գումար չեն ստացել: Ավելացնենք, որ նախագիծն ԱԺ-ին է ներկայացրել Հայ ազգային կոնգրես խմբակցությունը: Նոր հանձնաժողովի խնդիրը կլինի ուսումնասիրել տեղի ունեցած բռնությունները, ճշտել ոստիկանների գործողությունների իրավաչափությունն ու զոհվածների մահվան հանգամանքները և այլն: Հիշեցնենք, որ նախորդ գումարման ԱԺ-ում Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով եղել է Սամվել Նիկոյանի գլխավորությամբ: ՀԱԿ ներկայացուցիչները պնդում են, որ իրենց առաջարկած հանձնաժողովը տարբերվելու է նախորդից: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |