Հայ-վրացական սահմանում հայկական բեռնատարների հարցը լուծված է![]() ![]() PanARMENIAN.Net - Հայ-վրացական սահմանում հայկական բեռնատարների հարցը լուծված է: Այդ մասին է PanARMENIAN.Net ին է հայտնել ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը: Ըստ նրա, այս պահի դրությամբ, սահմանին միայն երեք մեքենա է մնացել, որոնց վարորդները ձևակերպում են փաստաթղթերը: Ավելի վաղ Բալայանը հայտնել էր, որ Հայաստանի դեսպանությունը Թբիլիսիում զբաղվում է փաստաթղթերը սխալ լրացնելու հետ կապված խնդրով: Որոշ տվյալնելով, նախօրեին հայ-վրացական սահմանին էր կուտակվել 50 բեռնատար: Պատճառն այն է, որ վրաց մաքսավորները պահանջում էին 1000 դոլար տուգանք մուծել հայտարարագրված ու իրական քաշի տարբերության պատճառով: Բեռների քաշի տարբերությունը կազմում էր 30 կիլոգրամ: Ինչպես գրում է «Հայկական ժամանակ» թերթը, արդեն լուրեր էին առաջացել, թե միջադեպի պատճառն այն է, որ ՀՀ ղեկավարությունը Վրաստանում խորհրդարանական ընտրությունների ժամանակ սատարել է նախագահ Սահակաշվիլիին: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |