Քարվաճառի վթարից վիրավորված զինծառայողների մեծ մասը դուրս է գրվել հոսպիտալից

Քարվաճառի վթարից վիրավորված զինծառայողների մեծ մասը դուրս է գրվել հոսպիտալից

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 1-ի գիշերը Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհին` Հարուրի ձորի տարածքում վթարի էր ենթարկվել պայմանագրային զինծառայողներ տեղափոխող «ՈւՐԱԼ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան: 4 զինծառայող մահացել էր, 15-ը՝ վիրավորվել: Վիրավորները տեղափոխվել էին ՊՆ կենտրոնական կայազորային հոսպիտալ: Ամենածանրը Արթուր Եղիազարյանի վիճակն էր:

PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում կենտրոնական կայազորային հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանն ասաց, որ վերակենդանացման բաժանմունքում գտնվող վեց վիրավորներն էլ արդեն դուրս են գրվել, վիրավորների մեծ մասը նաև հոսպիտալից է դուրս գրվել:

«Հիմա 3-ը վնասվածքաբանական բաժնում են, 1-ը` նեյրովիրաբուժական: Ոչ մեկը ծանր վիճակում չէ: Ամենածանր վիճակում գտնվող Արթուր Եղիազարյանն էլ արդեն ապաքինվում է», - ասաց Արամ Ասատուրյանը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---