ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՍՊԱՅԻ ՖՈՏՈՎԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՍԿՎԱՅԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՒՄ26 մայիսի 2005 - 11:26 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 31-ին Մոսկվայում Ռուսական մշակույթի հիմնադրամում կկայանա Ռուս-հայկական համագործակցության եւ Ռուսական մշակույթի հիմնադրամի նախագահական ծրագրերի տնօրինության կողմից կազմակերպված «Արմին Վեգները եւ Հայոց ցեղասպանությունը» ցուցահանդեսի բացումը, տեղեկացնում է Ռուսաստանի հարավի հայերի միության «Երկրամաս» թերթը: Ինչպես հայտարարել է «Ռուս-հայկական համագործակցության» Մոսկվայի տարածաշրջանային կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը, Էքսպոզիցիան պատրաստվել է իտալացի հեղինակ Ջովանի Գուայթի համանուն գրքի հիման վրա: Ցուցահանդեսը ներկայացնում է Հայոց ցեղասպանության գլխավոր վկաներից մեկի` գերմանական սպա Արմին Վեգների անձնական արխիվի եզակի նյութերը: Չնայած թուրքական եւ գերմանական իշխանությունների խստագույն արգելքին, նա կարողացել է ներթափանցել հայերի մահվան ճամբարները եւ հավաքել եզակի ֆոտոնյութեր, ձայնագրել բազմաթիվ վկայություններ հրեշավոր չարագործությունների մասին, որոնք իրականացվել են Թուրքիայում հայ բնակչության հանդեպ: Ցուցահանդեսում ներկայացված նյութերը բազմակողմանի պատկերացում են տալիս մարդկության պատմության սարսափելի էջերի մասին: Ցուցահանդեսի բացմանը կմասնակցեն ռուս եւ հայ քաղաքական եւ հասարակական գործիչներ: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |