Հայաստանն ու Թուրքմենստանը մտադիր են խորացնել համագործակցությունը գյուղատնտեսության ոլորտում28 նոյեմբերի 2012 - 18:39 AMT PanARMENIAN.Net - ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Երևան ժամանած Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի գլխավորած պատվիրակության կազմում ընդգրկված Թուրքմենստանի գյուղատնտեսության նախարար Ռեջեփ Բազարովին և Թուրքմենստանի Վերամշակող արդյունաբերության ասոցացիայի նախագահ Վալի Վալիևին: ՀՀ գյուղատնտեսության նախարարը ողջունել է հյուրերին և ընդգծել, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը մեծապես շահագրգռված է գյուղատնտեսության ոլորտում բարեկամ Թուրքմենստանի հետ հարաբերությունների խորացմամբ: Նա նշել է, որ բնագավառը ունի համագործակցության մեծ ներուժ և կարևորել է համագործակցության ուղղությունների համակողմանի ուսումնասիրությունը, հայտնում է նախարարության մամլո ծառայությունը: Նախարարը հանդիպման մասնակիցներին հակիրճ ներկայացրել է ՀՀ գյուղատնտեսության ներկա իրավիճակը և նշել է, որ ՀՀ կառավարությունը գյուղատնտեսությունը հռչակել է տնտեսության գերակա ճյուղ և ներկայացրել է ՀՀ կառավարության այն քայլերը, որոնք ուղղված են հանրապետությունում գյուղատնտեսության զարգացմանը: Թուրքմենստանի գյուղատնտեսության նախարար Ռեջեփ Բազարովը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար, ներկայացրել է Թուրքմենստանում գյուղատնտեսության առկա վիճակը և նշել է, որ իրենք ևս պատրաստակամ են համագործակցություն ծավալել ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ: Նախարարը մեկ անգամ ևս ընդգծել է երկու երկրների միջև համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը: Զրուցակիցները երկուստեք կարևորել են վաղը ստորագրվելիք «ՀՀ կառավարության և Թուրքմենստանի կառավարության միջև անասնաբուժության բնագավառում համագործակցության մասին» և «ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Թուրքմենստանի գյուղատնտեսության նախարարության միջև համագործակցության մասին» համաձայնագրերը, որոնք ամուր իրավական հիմք կհանդիսանան երկկողմ համագործակցության և նոր ազդակ կհանդիսանան առկա համագործակցության խորացման և զարգացման համար: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Վահան Քերոբյանի մեղադրանքը փոփոխվել է Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Մակրոնը հայտարարել է խորհրդարանը լուծարելու և խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին Եվրախորհրդարանի ընտրություններում շատ երկրներում հաղթում են ծայրահեղ աջակողմյան կուսակցությունները Վանաձոր–Ալավերդի–Այրում– Բագրատաշեն ճանապարհը երթևեկելի է միայն մարդատար եքենաների համար Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ճանապարհի Դիլիջանից մինչև Իջևան հատվածը երթևեկելի է Ալիևը մեկնում է Թուրքիա․ Էրդողանի հետ քննարկելու են նաև ՀՀ–Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքումը Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում |