ԼՂՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐ. ՔՈՉԱՐՅԱՆ-ԱԼԻԵՎ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՈՐՈՇԱԿԻ ԱՐԴՅՈՒՆՔ ՉԻ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ

PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը բավականին մեծ հետքրքրություն է առաջացրել: Այս մասին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Արման Մելիքյանը: «Ինչ վերաբերում է հանդիպման արդյունքներին, ապա որեւէ որոշակի, զգալի արդյունք չի արձանագրվել: ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի համանախագահները պնդում են, որ կա առաջընթաց, արտգործնախարարները գտնում են, որ կարելի է խոսել առաջընթացի մասին, եւ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները պետք է շարունակեն աշխատանքային հանդիպումները..., սակայն ինչում է այդ առաջընթացն, առայժմ պարզ չէ»,- նշել է նա: «Համենայն դեպս, մենք պետք է հստակ գիտակցենք, որ ղարաբաղյան հիմնախնդրի հետ կապված ցանկացած զարգացում չի կարող կյանքի կոչվել առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համաձայնության եւ մասնակցության, առանց ԼՂՀ իշխանությունների հետ հարցերի քննարկման: Այդ իմաստով մենք պետք է հանգիստ լինենք, սպասենք տվյալ գործընթացում զգալի արդյունքների: Առայժմ այդպիսի արդյունքներ չկան: Կա լավատեսական հայտարարություններ: Եվ եթե նրանք հիմք ունեն, ապա դա վատ չէ»,- ավելացրել է Արման Մելիքյանը, տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---