Ադելի «21» ալբոմը ստացել է «ադամանդե» կարգավիճակ![]() 28 նոյեմբերի 2012 - 21:36 AMT PanARMENIAN.Net - Բրիտանացի երգչուհի Ադելի «21» ալբոմը վաճառվել է ավելի քան 10 մլն օրինակով, նոյեմբերի 28-ին հաղորդել է NME-ն` հղելով Nielsen SoundScan հետազոտության արդյունքներին: Սկավառակը «ադամանդե» կարգավիճակ է ստացել 2 տարուց քիչ ժամկետում: Այն թողարկվել է 2011-ի հունվարի 24-ին և 10 մլն-ի ցուցանիշը հատել նախորդ շաբաթ: «21» բրիտանական ալբոմը ամենաշատ ներբեռնվող և Մեծ Բրիտանիայում 21-րդ դարի ամենավաճառվող ալբոմն է: Այն նաև երբևէ վաճառված բոլոր բրիտանական ալբոմների թվում 5-րդն է: Սակավառակը 2011-ին լավագույնն է ճանաչվել «Գրեմմի» և Brit Awards մրցանակաբաշխություններում, գրում է lenta.ru-ն: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |