«ՀԺ». «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնը կտան Երվանդ Զախարյանի աղջկան

«ՀԺ». «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնը կտան Երվանդ Զախարյանի աղջկան

PanARMENIAN.Net - «Հայկական ժամանակ»-ը գրում է. «Երևանի «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնը հավատարմագրային կառավարման է հանձնվելու «Մեդիքալ Ինվեստ» ՍՊԸ-ին: Վերջինս պատկանում է նախկին քաղաքապետ, Կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանի դստերը:

Երեկ, երբ մի շարք հարցերի վերաբերյալ մեր թղթակիցը մեկնաբանություններ է խնդրել Կադաստրի պետական կոմիտեի նախագահի դուստր Գայանե Զախարյանից, նա ընդամենն ասել է, որ չի կարող պատասխանել ոչ մի հարցի: Գայանե Զախարյանն, ի դեպ, բժշկուհի է աշխատում հենց այդ նույն «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնում»,- գրում է թերթը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---