ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՉՄԱՍՆԱԿՑԵԼԸ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ, ՈՐ ԼՂՀ-Ն ՊԱՍՍԻՎ ԴԻՐՔԵՐՈՒՄ Է

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացին Լեռնային Ղարաբաղի միանալու հարցը միշտ գտնվում է հանրապետության քաղաքական օրակարգում: Այս մասին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Արման Մելիքյանը : Նրա խոսքերով` «ուրիշ է, երբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը չի մասնակցում բանակցություններին` ելնելով որոշակի հանգամանքներից»: «Սակայն ես վստահ եմ (այս մասին ասվել է նաեւ ավելի վաղ), որ այդ մասնակցությունը պետք է լինի, քանզի, իմ կարծիքով, բանակցային գործընթացը կարող էարդյունավետ լինել միայն այն դեպքում, երբ դրան միանա ԼՂՀ-ն: Անկասկած, բանակցային գործընթացին չմասնակցելը չի նշանակում, որ մենք գտնվում ենք պասսիվ, սպասողական դիրքերում: Մենք վարում ենք մեր արտաքին քաղաքականությունը, եւ այդ պլանում այն չի հակասում միջազգային գործընթացներին»,- նշել է Ա.Մելիքյանը, տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---