Ազադ Ռահիմով. Երևանում ադրբեջանցի բռնցքամարտիկների անվտանգությունն ապահովում են բարձր մակարդակով![]() 29 նոյեմբերի 2012 - 10:33 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի սպորտի և երիտասարդության նախարար Ազադ Ռահիմովը հայտարարել է, որ գերատեսչությունն անընդհատ կապի մեջ է Ադրբեջանի բռնցքամարտի երիտասարադական հավաքականի հետ, որը Հայաստանում է և մասնակցում է աշխարհի երիտասարադական առաջնությանը: «Մեր բռնցքամարտիկների անվտանգությունն ապահովվում է շատ բարձր մակարդակով: Մենք անընդհատ կապի մեջ ենք նրանց հետ: Մենք նրանցից հատկապես ոսկե մեդալներ ենք ակնկալում: Ցանկանում ենք, որպեսզի Երևանում հնչի Ադրբեջանի հիմնը»,-Ռահիմովի խոսքը փոխանցում է azerisport.com-ը: Երևանում ընթացող աշխարհի առաջնությունում հանդես են գալիս Թուրալ Ահմեդովը (52 ք/կ),Նասրեդդին Մամեդովը (56 ք/կ), Պյարվիզ Բագիրովը (64 ք/կ), Սագի Սալեհլին (69 ք/կ), Օրխան Միլլին (75 ք/կ), Ռաուֆ Ռահիմովը (81 ք/կ), Ռոհիլ Մամեդլին (91 ք/կ): ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |