«ՀԺ». Նախագահի թիկնազորի վրա կրակած քաղաքացին կալանավորվել է

«ՀԺ». Նախագահի թիկնազորի վրա կրակած  քաղաքացին կալանավորվել է

PanARMENIAN.Net - «Հայկական ժամանակ»-ը գրում է. «ՊՊՎ ավտոմեքենայի վրա կրակելու մեղադրանքով ձերբակալված Էջմիածնի բնակիչ Աշոտ Կ.–ն երեկ երեկոյան կալանավորվել է։ Արդեն հայտնել ենք, որ նոյեմբերի 21-ին, ժամը 1-ի սահմաններում, անհայտ անձը Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայով դեպի Հրազդանի կիրճ ընթանալիս, կրակոց է արձակել իր երթևեկելի գոտով ընթացող «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդի ուղղությամբ, բայց գնդակը, դիպչելով ավտոմեքենայի դիմապակուն, անդրադարձ էր կատարել։ Ըստ ոստիկանության, այս փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի քննչական բաժնում հարուցվել է քրգործ ՀՀ քրօրի 34-104– րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձ) և 235-րդ հոդվածի 1– ին մասով (ապօրինի զենք, զինամթերք պահելը)։ Նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով բերման էր ենթարկվել Էջմիածին քաղաքի բնակիչ, 1963թ. ծնված Աշոտ Կ.–ն, որի ձախ ոտքի շրջանում հայտնաբերվել էր հրազենային վնասվածք։

Դեպքից հետո Աշոտ Կ.–ն ոստիկանների հսկողության տակ «Մալաթիա» բժշկական կենտրոնի վնասվածքաբանության բաժնում էր»,– գրում է թերթը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---