Իրավապաշտպան կենտրոնն ընդդեմ ՊԵԿ-ի. Հայցվորը պնդում է, որ մաքսազերծման համար անհամեմատ շատ են վճարում![]() 29 նոյեմբերի 2012 - 10:59 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 14-ին ՀՀ Վարչական դատարանում կսկսվի Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոնն ընդդեմ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի և դրա Ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատան գործով դատական նիստը: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՍԻԿ նախագահ Գևորգ Մանուկյանը: Դատական առաջին նիստը նշանակված էր երեկ, սակայն նիստին ՀՍԻԿ միջնորդությամբ հրավիրված Փորձաքննությունների ազգային բյուրոյի ներկայացուցիչները, որոնք , ըստ հայցվորի, տվյալ գործով տվել են սխալ եզրակացություն, նիստին չէին ներկայացել, ինչի պատաճառով դատական նիստը հետաձգվել է: Գևորգ Մանուկյանն ասաց, որ այս գործը կարևոր նախադեպ է ՊԵԿ-ի և մաքսատան կողմից ներկրողներից մաքսազերծումներիընթացքում օրենքով նախատեսվածից անհամեմատ ավելի մեծ գումարներ գանձելուն և համատարած օրինախախտումներին վերջ տալու համար: Նա նաև փոխանցեց, որ մաքսազերծման ընթացքում այդ խնդրին առնչվել են հենց իրենք , երբ ցանկացել են կազմակերպության համար գնված մեքենան բերել Հայաստան: Այս դեպքից հետո կազմակերպության անդամներն ու նախագահը որոշել են հարցը վիճարկել դատարանում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |