Գառնու «Քարերի սիմֆոնիա» հուշարձանը մեծահարուստների տների համար շինանյութ է դարձել (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Գառնու «Բազալտե երգեհոն» կամ «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանը շարունակում է ծառայել որպես մեծահարուստների առաձնատների շինանյութ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց բնապահպան ակտիվիստ Սամվել Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ հուշարձանի ոչնչացումը սկսվել է դեռ 2006 թվականին: 2008 թվականինց այն համարվում է երկրաբանական հուշարձան, սակայն ավերումը շարունակվում է: «Մեծահարուստների թվում է նաև Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը, թեև նա իր տունը կառուցել է 2007 թվականին, երբ դեռ «Քարերի սիմֆոնիան» հուշարձանի կարգավիճակ չուներ»,-ասաց Սամվել Հովհաննիսյանը: Դեպքի առնչությամբ բնապահպան ակտիվիստները դիմել են Գառնու գյուղապետ Աշոտ Վարդանյանին, նա էլ ասել է, որ միայնակ չի կարող վերահսկել գյուղի ողջ տարածքը: Ասուլիսի մյուս բանախոս Սարմեն Շահիջանյանը այս քարերի ոչնչացումը համեմատեց Ջուղայի խաչքարերի ոչնչացման հետ՝ նշելով, որ այն դժվար չէ պահպանել, քանի որ գյուղից հեռու չէ: «2008 թվականից խոսվում է սրա մասին, սակայն ոչ մի դրական տեղաշարժ չկա: Տուրիստական առումով Հայաստանի թիվ մեկ այցեքարտը Գառնին է»,- ասաց նա: Ակտիվիստները նշեցին նաև, որ պատկան մարմիններին դեռ չեն դիմել: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |