Հայաստանի կառավարությունը համաձայնվել է ավելացնել 2013-ի պետբյուջեի ծախսերը և եկամուտները![]() 29 նոյեմբերի 2012 - 12:26 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունը ՀՀ Ազգային ժողովից ստացել է 406 առաջարկություն՝ 2013 թ. պետական բյուջեի նախագծում փոփոխություն կատարելու համար; Այդ մասին նոյեմբերի 29-ին ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը: Նրա տեղեկացմամբ՝ առաջարկություններ ներկայացրել են և հանձնաժողովները, և խմբակցությունները, և անհատ պատգամավորները: Առաջարկությունները հիմնականում նախատեսում են բյուջետային հատկացումների ավելացում, որոշ դեպքերում՝ վերաբաշխում: Հարցադրումներ կան սոցիալ-տնտեսական քաղաքականության վերանայման մասին: Ընդհանուր առմամբ՝ պատգամավորներն առաջարկել են բյուջեի եկամուտներն ավելացնել 137,6 մլրդ դրամով, իսկ ծախսերը՝ 411 մլրդ դրամով: ՀՀ կառավարությունը համաձայնել է պետական բյուջեի եկամուտներն ու ծախսերն ավելացնել 1,2 մլրդ դրամով: Եկամուտների ավելացման հիմնական աղբյուրը (մոտ 1 մլրդ դրամ) լինելու են պաշտոնական դրամաշնորհները (արտասահմանից ստացվող անհատույց միջոցները); Դրամաշնորհների ավելացումը պայմանավորված է ինչպես փոխարժեքի ճշգրտմամբ, այնպես էլ նոր դրամաշնորհի ստացմամբ (Եվրոպական հարևանության ներդրումային ծրագիր): Ծախսերից ամենամեծ ավելացում՝ 1,5 մլրդ դրամի չափով, նախատեսվում է զոհված զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման համար: Սակայն կատավել է նաև 1,3 մլրդ դրամի այլ ծախսերի կրճատում: Պատգամավորների առաջարկներից ընդունվել են 67-ը, 137-ը մերժվել են, իսկ 202 առաջարկություն կքննարկվի կառավարության հետագա ծրագրերում: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |