ԱՄՆ Կոնգրեսում կնշեն Արցախի Անկախության 21-րդ տարեդարձը![]() 29 նոյեմբերի 2012 - 18:06 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 5-ին ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա Արցախի Անկախության 21-րդ, ԼՂՀ Սահմանադրության ընդունման 6-րդ տարեդարձին նվիրված միջոցառում, որի կազմակերպիչն է Հայաստանին աջակցության խումբը: Արցախի անկախության մասին հանրաքվեն և Սահմանադրության ընդունման վերաբերյալ հանրաքվեն տեղի են ունեցել դեկտեմբերի 10-ին՝ 1991 և 2006 թթ. համապատասխանաբար: Միջոցառման ժամանակ կընթերցվի ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանի ուղերձը, ելույթ կունենան ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանին աջակցող խմբի անդամները և ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը: Միջոցառմանը կմասնակցեն նաև դիվանագետներ, քաղաքական գործիչներ և ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչներ: Միջոցառման հատուկ հյուրը կլինի «Ոչ մի տեղ. Բռնագաղթի պատմությունը» գրքի հեղինակ Աննա Աստվածատրյան-Տուրկոտտը, որը փրկվել է Բաքվի ջարդերից 1990 թվականին, գրում է «Ասպարեզը»: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |