Global Asset Management-ը կարող է դառնալ Հայաստանում մասնավոր կենսաթոշակային հիմնադրամի ակտիվները կառավարող առաջին ընկերությունը![]() 29 նոյեմբերի 2012 - 14:40 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունն ակտիվ բանակցություններ է վարում տասնյակ առաջատար միջազգային ընկերությունների հետ մասնավոր կենսաթոշակային կուտակային հիմնադրամի կառավարման համար: Այդ մասին նոյեմբերի 29-ին Երևանում մամլո ասուլիսում հաղորդել է Հայաստանի ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Արամյանը: «Դրանց շարքում է Global Asset Management ընկերությունը, որն արդեն հետաքրքրություն է հանդես բերել Հայաստանի կապիտալի շուկայի նկատմամբ»,- հաղորդել է նա: Դրա հետ կապված փոխնախարարը համոզմունք է հայտնել, որ արդեն 2013-ին Հայաստանում կձևավորվեն առաջին կենսաթոշակային հիմնադրամները, ընդ որում դրանք կլինեն մասնավոր, այլ ոչ թե պետական, քանի որ, ինչպես ցույց է տալիս միջազգային փորձը, պետությունն արդյունավետ կառավարիչ չէ նեղ մասնագիտացում ունեցող մասնագետների բացակայության պատճառով: Վարդան Արամյանը նաև հաղորդել է, որ կամավոր կենսաթոշակային կուտակման ուղղությամբ Հայաստանում արդեն առկա է Capital Asset Management ներդրումային ընկերությունը: Իրագործվող կենսաթոշակային բարեփոխումների շրջանակներում Հայաստանը 2014-ից անցում կկատարի պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |