Հաջորդ տարի Թուրքմենստանում կանցկացվի հայ-թուրքմենական բիզնես ֆորում![]() 29 նոյեմբերի 2012 - 14:38 AMT PanARMENIAN.Net - Հայ-թուրքմենական հարաբերությունները ավելի մեծ պոտենցիալ ունեն: Այս մասին այսօր Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Հայաստանի նախագահը տեղեկացրեց, որ երկու երկրների նախագահները հանդիպման ժամանակ քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր և դիտարկել հետագա համագործակցության հեռանկարները: Սերժ Սարգսյանն իր խոսքում կարևորեց երկու երկրների միջև առևտային հարաբերությունների խթանումը և հայտնեց, որ հաջորդ տարի Թուրքմենստանում հայ-թուրքմենական բիզնես ֆորում է նախատեսվում: «Մենք իսկապես շատ լավ բանակցություններ վարեցինք, դրանք կառուցողական էին: Արձանագրեցինք, որ տարեցտարի հարաբերությունները բարելավվում են»,- ասաց Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը: Նա հայտնեց նաև, որ հանդիպմանը Սերժ Սարգսյանի հետ քննարկել են նաև միջազգային մի շարք հարցեր: Սերժ Սարգսյանն էլ իր հերթին տեղեկացրեց, որ կողմերը իրենց մտահոգություն են հայտնել Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այսօր պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |