ԵՄ երկրները չեն կարողացել պայմանավորվել սիրիական ընդդիմությանը զենքի առաքումների մասին

ԵՄ երկրները չեն կարողացել պայմանավորվել սիրիական ընդդիմությանը զենքի առաքումների մասին

PanARMENIAN.Net - Եվրամիության երկրները չեն կարողացել պայմանավորվել սիրիական ընդդիմությանը զենքի առաքումների մասին, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը` իրազեկ աղբյուրների վրա հղումով:

«Փոխզիջումային որոշում Սիրիայի հանդեպ պատժամիջոցների ռեժիմի փոփոխման մասին ձեռք չի բերվել պատժամիջոցները երկարացվել են երեք ամսով»,-ասել է աղբյուրը:

ԵՄ խորհուրդը չի կարողացել պայմանավորվել Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի ու Իտալիայի առաջարկության վերաբերյալ, որով նախատեսվում էր մասնակիորեն հրաժարվել զենքի առաքումների համար սահմանված էմբարգոյի կիրառումից:

Որոշման պատճառ դարձան ԵՄ որոշ երկրների կասկածները սպառազինությունների վերսահսկման պատշաճ մակարդակի բացակայության պատճառով:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---