ՀԲ-ն կնպաստի սննդի անվտանգության բարելավմանը և տեսչական ստուգումներին Հայաստանում![]() 29 նոյեմբերի 2012 - 16:09 AMT PanARMENIAN.Net - Համաշխարհային բանկի խմբի` Ներդրումային միջավայրի խորհրդատվական ծառայությունների կողմից հրատարակվել է սննդամթերք արտադրողների համար նախատեսված նոր ուղեցույց, որը կօժանդակի սննդի անվտանգության չափանիշների բարելավմանը և մրցունակության բարձրացմանը, հաղորդում է IFC մամլո ծառայությունը: «Պատշաճ արտադրական պրակտիկայի և Պատշաճ հիգիենայի պրակտիկայի կիրառման» ուղեցույցը տրամադրում է գործնական խորհուրդներ սննդամթերք արտադրողների համար` հիգիենայի և արտադրականպրակտիկաների վերաբերյալ: Այն նաև կօժանդակի այդ ոլորտի տեսուչներին` կիրառելու ստանդարտացված մոտեցում ձեռնարկությունների կողմից վերոնշյալ պահանջների բավարարման գործընթացը գնահատելիս: Սննդի անվտանգության վերաբերյալ Հայաստանում իրազեկվածության աստիճանը բարձրացնելու նպատակով, «Հայաստանում ներդրումային միջավայրի բարեփոխումների» և IFC-ի «Սննդամթերքի անվտանգության բարելավման» ծրագրերի կողմից կազմակերպվել է համատեղ սեմինար, որի ընթացքում մասնակիցներին ներկայացվել և տրամադրվել է վերոհիշյալ ուղեցույցը: «Ուղեցույցում նկարագրված պրակտիկաների ներդրումը էականորեն կնվազեցնի սննդամթերքի աղտոտման ռիսկերը», ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը: «Նշված պրակտիկաները խիստ անհրաժեշտ են նաև Եվրամիության չափանիշներին համապատասխանող սննդամթերքի անվտանգության համակարգի ձևավորման համար, ինչը մեր հիմնական նպատակներից մեկն է»,- ասել է նա: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |