Մեծ Բրիտանիայում Էկվադորի դեսպան. Ասանժը տառապում է թոքերի խրոնիկ հիվանդությամբ

Մեծ Բրիտանիայում Էկվադորի դեսպան. Ասանժը տառապում է թոքերի խրոնիկ հիվանդությամբ

PanARMENIAN.Net - Ասանժն արդեն 5 ամիս է ապրում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատան տարածքում, քանի որ Էկվադորը նրան քաղաքական ապաստան է տվել:

Էկվադորի իշխանություններն անցյալ ամիս արդեն մտահոգություն հայտնել էին WikiLeaks-ի հիմնադրի առողջական վիճակի վերաբերյալ՝ դիմելով Մեծ Բրիտանիային նրա անարգել այցը հիվանդանոց երաշխավորելու խնդրանքով:

Անցած շաբաթ Էկվադորն առաջարկեց Ասանժին իր պաշտպանության ներքո Շվեդիա հասցնել, հայտնում է BBC-ին:

Բրիտանական ոստիկանությունը մտադիր է արտահանձնել Ասանժին Շվեդիա, որտեղ նա պետք է ցուցմունքներ տա սեքսուալ բնույթի հանցագործությունների վերաբերյալ մեղադրանքների կապակցությամբ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---