Նիդերլանդների խորհրդարանը չեղյալ է հայտարարել սրբապղծության մասին օրենքը

Նիդերլանդների խորհրդարանը չեղյալ է հայտարարել սրբապղծության մասին օրենքը

PanARMENIAN.Net - Նիդերլանդների խորհրդարանը ձայների մեծամասնությամբ չեղյալ է հայտարարել օրենքը, որը ենթադրում է սրբապղծության համար քրեական պատիժ: Այդ մասին նոյեմբերի 28-ին հաղորդում է lenta.ru-ն` մեջբերելով Associated Press-ին:

Նախաձեռնության դեմ ակտիվորեն արտահայտվել են Staatkundig Gereformeerde Partij (SGP) քրիստոնեական կուսակցության պատգամավորները, որոնք օրենքն անվանել են «հոգևոր ճգնաժամի ախտանիշ»:

2010-ին ծայրահեղ աջակողմյան քաղաքական գործիչ Գեերտ Վիլդերսին հաջողվել է դատարանում ապացուցել, որ նա կարող է քննադատել իսլամը, նույնիսկ եթե նրա դատողությունները վիրավորում են մահմեդականների կրոնական զգացմունքները:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---