Դեկտեմբերի 5-ին կավարտվի Չարենցի ծննդյան 115-ամյակին նվիրված միջոցառումների շարքը![]() 29 նոյեմբերի 2012 - 15:58 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 5-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում կամփոփվի հայ մեծ գրող Եղիշե Չարենցի ծննդյան 115-ամյակին նվիրված միջոցառումների շարքը: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց գրողի տուն-թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանը: «Ամփոփում ենք Չարենցի հոբելյանական տարին, որտեղ կլինի Չարենցի անվան ասմունքի հանրապետական մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը և գալա համերգ»,-ասաց Հակոբյանը: Հիշեցնենք, որ այս տարի Եղիշե Չարենցի տուն-թանգարանը Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ նշում է գրողի 115-ամյակը: Թանգարանում բացվել էր Չարենցի բարեկամ, թատերական նկարիչ Միքայել Արուտչյանի անհատական ցուցահանդեսը, գրողին նվիրված 30-ական թվականների հոդվածների ցուցադրություն: Տուն-թանգարանում կազմակերպվել է Չարենցի սիրելի հյուրասիրությունը` «դաստախունը», հրատարակվել են գրքեր: Օրերս թանգարանում բացվել է գրողի` կանադահայ քանդակագործ Մկրտիչ Տարակչյանի հեղինակած կիսանդրին: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |