Երևանյան ԱԱ. Տարոն Սողոմոնյանը հաղթեց ադրբեջանցի Նասրադին Մամադովին![]() ![]() PanARMENIAN.Net - Այսօր` նոյեմբերի 29-ին, Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեցին բռնցքամարտի աշխարհի առաջնության նախնական մարտերը: Քիչ առաջ կայացավ առաջին հայ-ադրբեջանական դիմակայությունը: 56 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Տարոն Սողոմոնյանը հանդիպեց ադրբեջանցի Նասրադին Մամադովի հետ: Հանդիպումն անցավ շատ լարված ու հետաքրքիր պայքարում և 18/12 հաշվով վստահ հաղթանակ տարավ հայ բռնցքամարտիկը, որն էլ պայքարը կշարունակի հաջորդ փուլում: Այսօր մինչև 69 կգ քաշային կարգում Յուրիկ Միքայելյանը կմրցի Աբաս Բառաուի (Գերմանիա) հետ, Հայրիկ Նազարյանի (49 կգ) մրցակիցը կլինին իտալացի Ջանլուկա Կոնսելմոն: 64 կգ-ում Գոռ Երիցյանը կմենամարտի Յու-Լի Լյուի (Թայպե) հետ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |