Դերենիկ Ոսկանյան. Շատ կարևոր էր ԱԱ-ի առաջին մարտում հաղթել ադրբեջանցի բռնցքամարտիկին

Դերենիկ Ոսկանյան. Շատ կարևոր էր ԱԱ-ի առաջին մարտում հաղթել ադրբեջանցի բռնցքամարտիկին

PanARMENIAN.Net - «Աշխարհի առաջնության առաջին մենամարտը մեզ համար շատ դժվար էր և պատասխանատու, որովհետև մեր առաջին մրցակիցը ներկայացնում էր Ադրբեջանը: Ես մոտ 40 տարի է բռնցքամարտում եմ, և ես և իմ սաները տարբեր երկրների ներկայացուցիչների հետ ենք հանդիպել, բայց քանի որ Ադրբեջանի հետ մեր երկրի հարաբերությունները լարված են, դա անդրադառնում է նաև մարզիկների վրա», -PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Դերենիկ Ոսկանյանը:

Քիչ առաջ երևանյան աշխարհի առաջնությունում Տարոն Սողոմոնյանը (56 կգ) 18:12 հաշվով առավելության է հասել ադրբեջանցի Նասրադին Մամադովի նկատմամբ: Ըստ մարզչի, այս հաղթանակը կարևոր է նրանով, որ մյուս հայ բռնցքամարտիկներն էլ ոգևորվեցին, և իրենք ևս կփորձեն լավ մենամարտել: Այսօր աշխարհի առաջնությունում նախնական մարտեր են անցկացնելու նաև Յուրիկ Միքայելյանը (69 կգ), Հայկ Նազարյանը (49 կգ) և Գոռ Երիցյանը (64 կգ): «Բոլոր մրցակիցներին էլ գիտեն, որ նրանք ուժեղ և լավ բռնցքամարտիկներ են, բայց մեր տղաները կփորձեն անպայման հաղթել»,-ասաց Ոսկանյանը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---