Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն այցելեց Գյումրի![]() 29 նոյեմբերի 2012 - 16:46 AMT PanARMENIAN.Net - Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այսօր ընդունեց Հայաստանում Ֆրանսիայի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Սամվել Բալասանյանը նախ շնորհակալություն հայտնեց ֆրանսիական կառավարությանը սկսած 1988թ -ի աղետալի երկրաշարժից հետո Գյումրի քաղաքին ցուցաբերված օժանդակության համար և հակիրճ ներկայացրեց քաղաքի զարգացման սեփական տեսլականը, ինչպես նաև այս պահին քաղաքի առջև ծառացած հիմնական խնդիրներն ու անհետաձգելի լուծում պահանջող հարցերը: Պատասխան խոսքում դեսպան Ռենոն շնորհավորեց Սամվել Բալասանյանին քաղաքապետ ընտրվելու կապակցությամբ և հույս հայտնեց, որ վերջինիս պաշտոնավարման շրջանում Գյումրու քաղաքապետարանի և դեսպանատան միջև առկա հարաբերություններն ավելի կխորանան: Այնուհետև կողմերը անցան առանձին հարցերի շուրջ մտքերի փոխանակմանը, շոշափվեցին նաև Գյումրու և ֆրանսիական քաղաքաներից մեկի միջև երկկողմ հարաբերություններ սկսելու հեռանկարի հետ կապված հարցեր: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |