Հայաստանի և Թուքմենստանի նախագահները համատեղ հայտարարություն են ընդունել![]() 29 նոյեմբերի 2012 - 16:52 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի բանակցությունների արդյունքում այսօր ընդունվել է համատեղ հայտարարություն։ «Բարեկամության, փոխադարձ վստահության և լիակատար փոխըմբռնման մթնոլորտում պետությունների ղեկավարները քննարկեցին երկկողմ համագործակցության վիճակը և զարգացման հեռանկարները, կարծիքներ փոխանակեցին միջազգային և տարածաշրջանային քաղաքականության` փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող արդիական հարցերի շուրջ, ինչպես նաև պատրաստակամություն հայտնեցին հայ-թուրքմենական հարաբերությունների հետագա խորացման վերաբերյալ: Նախագահները քննարկեցին ավելի վաղ ձեռք բերված համաձայնությունների և ստորագրված երկկողմ փաստաթղթերի կատարման ընթացքը, ընդգծեցին միջպետական հարաբերությունների զարգացման բարձր դինամիկան` հիմնված իրավահավասարության, բարիդրացիության, փոխադարձ հարգանքի և միմյանց հետաքրքրությունները հաշվի առնելու սկզբունքների վրա: Կողմերը վերստին հաստատեցին, որ բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները ստեղծել են ամուր հիմք քաղաքական, առևտրատնտեսական, գիտատեխնիկական, մշակութային և հումանիտար համագործակցության տարբեր ոլորտներում երկկողմ կապերի հետագա ընդլայնման համար: Միջազգային արդիական հարցերի շուրջ մտքեր փոխանակելիս, Նախագահները հաստատեցին համաշխարհային քաղաքականության առավել կարևոր հարցերի շուրջ երկու պետությունների դիրքորոշումների մոտ լինելը կամ համընկնելը, ինչպես նաև ընդգծեցին Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի երկուստեք ձգտումն աջակցելու տարածաշրջանային և միջազգային մասշտաբներում խաղաղության, անվտանգության և կայունության ամրապնդմանը: Այս համատեքստում պետությունների ղեկավարներն ընդգծեցին միջազգային կազմակերպությունների շրջանակներում և առաջին հերթին Միավորված Ազգերի Կազմակերպությունում երկու երկրների ջանքերի և փոխգործակցության համակարգման անհրաժեշտությունը: Պետությունների ղեկավարներն ընդունեցին համագործակցության հետագա զարգացման անհրաժեշտությունն այնպիսի անդրսահմանային վտանգների դեմ պայքարում, ինչպիսիք են` ահաբեկչությունը, կրոնական ծայրահեղականությունը, կազմակերպված հանցավորությունը և թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Նախագահներն ընդգծեցին երկկողմ հարաբերությունները խթանելու, համագործակցության տարբեր ձևերի զարգացման, համագործակցության հեռանկարային ուղղությունների որոնման, երկկողմ քաղաքական խորհրդատվությունների փորձառության կատարելագործման անհրաժեշտությունը: Քննարկելով առևտրատնտեսական կապերին վերաբերող հարցերը` Նախագահները նշեցին այդ ոլորտում փոխգործակցության կարևորությունը և հավասարության, փոխշահավետության և միմյանց շահերը հաշվի առնելու սկզբունքների հիման վրա երկու պետությունների միջև տնտեսական գործակցության ամրապնդման և ընդլայնման գերակայությունը: Այդ կապակցությամբ Նախագահները հաստատեցին հայ-թուրքմենական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի գործունեության կարևորությունը և նշեցին երկու երկրների առկա ներուժի ու հնարավորությունների արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունը` երկկողմ համագործակցության խորացման և ընդլայնման նպատակով: Կանգ առնելով տնտեսական ոլորտում հայ-թուրքմենական փոխգործակցության կարևորագույն գերակայությունների վրա` երկու երկրների Նախագահները դրանց թվում նշեցին էներգետիկան, տրանսպորտը, տեքստիլ արդյունաբերությունը և առևտուրը: Ընդգծվեց նաև գյուղատնտեսության և գյուղատնտեսական արտադրանքի արդյունաբերական մշակման ոլորտներում առավել սերտ կապեր հաստատելու անհրաժեշտությունը: Նախագահները պատրաստակամություն հայտնեցին փոխադարձաբար Հայաստանի Հանրապետությունում և Թուրքմենստանում անցկացնել երկու պետությունների գործարար շրջանակների ներկայացուցիչների մասնակցությամբ ազգային ցուցահանդեսներ, բիզնես-համաժողովներ և այլ միջոցառումներ: Պետությունների ղեկավարները, նշելով հումանիտար ոլորտում հարաբերությունների զարգացման փոխադարձ հետաքրքրությունը, հաստատեցին կրթության, գիտության, մշակույթի և արվեստի ոլորտներում հայ-թուրքմենական համագործակցության հետագա ամրապնդման կարևորությունը: Կողմերը երկուստեք շահագրգռվածություն արտահայտեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող երկկողմ և բազմակողմ համագործակցության հարցերի շուրջ տարբեր մակարդակներում մշտական հիմունքով խորհրդատվությունների անցկացման առնչությամբ: Երկու երկրների ղեկավարները գոհունակությամբ ընդգծեցին, որ կայացած կառուցողական և արդյունավետ բանակցությունները, ինչպես նաև այցի ընթացքում ստորագրված երկկողմ փաստաթղթերը կնպաստեն Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև ավանդական բարեկամական հարաբերությունների և փոխշահավետ գործընկերության հետագա ամրապնդմանը: Թուրքմենստանի Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը շնորհակալություն հայտնեց Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին, ողջ հայ ժողովրդին` իրեն և թուրքմենական պատվիրակությանը ցուցաբերած ջերմ, բարեկամական ընդունելության և հյուրընկալման համար և Հայաստանի Հանրապետության Նախագահին հրավիրեց պաշտոնական այցով Թուրքմենստան` իրեն հարմար ժամանակ: Հրավերն ընդունվեց գոհունակությամբ: Այցի ժամկետները կհամաձայնեցվեն դիվանագիտական ուղիներով»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |