Նեթանյահու. Քվեարկությունը ՄԱԿ-ում չի օգնի Պաղեստինին հասնել անկախության ճանաչման![]() 29 նոյեմբերի 2012 - 18:45 AMT PanARMENIAN.Net - «ՄԱԿ-ի որոշումն, ընդհանուր առմամբ, ոչինչ չի փոխի: Այն չի մոտեցնի պաղեստինյան պետության ստեղծումը: Հակառակը, այդ որոշումը կհետաձգի այն: Մենք երկու ձեռքով խաղաղության կողմնակիցներ ենք, սակայն հնարավոր չի լինի ստեղծել իսկական պաղեստինյան պետություն` առանց դրա` Իսրայելի կողմից ճանաչելու, առանց հակամարտությունը վերջ դնելու վերաբերյալ պաշտոնական հայտարարության, ինչը թույլ կտա պաշտպանել իսրայելցիներին»,-հայտարարել է Իսրայելի վարչապետը, ում խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին: Սպասվում է, որ այս գիշեր ՄԱԿ-ը, ամենայն հավանականությամբ, կճանաչի Պաղեստինի` կազմակերպությունում պետություն-դիտորդի կարգավիճակը: Մինչ այս Պաղեստինը կազմակերպությունում ուներ սուբյեկտ-դիտորդի կարգավիճակ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |