Կայացել է «Ֆուտբոլը` հանուն հավասար հնարավորությունների» մրցաշարի վիճակահանությունը![]() 29 նոյեմբերի 2012 - 17:47 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 29-ին կայացել է «Ֆուտբոլը` հանուն հավասար հնարավորությունների» ֆուտզալի 6-րդ մրցաշարի վիճակահանությունը: Մրցաշարը կմեկնարկի «Միկայում» դեկտեմբերի 3-ին` հաշմանդամների միջազգային օրը: Ֆուտբոլը` հանուն հավասար հնարավորությունների» գավաթի համար կմրցեն 12 լրատվական թիմեր` «Մեդիամաքսը», «4-րդ իշխանությունը», «Մարզաշխարը», «Արևածաղիկը», «Epress.am »-ը, «Starsbyart.com»-ը, «news.am»-ը, «Մոծակ.am և ԵԱԴ»-ը «Xsport.am»-ը, «ilur.am»-ը, «mamaul.am»-ը և «emedia.am»-ը: Մրցաշարի շրջանակում լրատվամիջոցների ներկայացուցիչները հավաքական թիմով ընկերական խաղ կանցկացները «Կոկա-Կոլա» ընկերության թիմի հետ: Մրցաշարի նպատակը հաշմանդամություն ունեցող մարդկանց համար հավասար հնարավորությունների ապահովման գաղափարը քարոզելն է: Միջոցառումն իրականացնում են «Հույսի կամուրջ» և «Առաքելություն Արևելք» կազմակերպությունները` ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի աջակցությամբ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |