Մոտ 200 ցուցարարներ Թունիսում տուժել են ոստիկանության հետ բախումների արդյունքում![]() 29 նոյեմբերի 2012 - 18:51 AMT PanARMENIAN.Net - Թունիսում առնվազն 200 մարդ է տուժել ցուցարարների և ոստիկանների բախումների արդյունքում: Մարդիկ դուրս էին եկել փողոցներ` կապված անգործության և երկրում տիրող ծանր տնտեսական իրավիճակի հետ: Ցույցը ցրելու համար, ոստիկանությունը կիրառել է գազ և ռետինե փամփուշտներ: Բողոքի ակցիան երկու օր է, ինչ շարունակվում է Սիլիան քաղաքում, որը գտնվում է Սահարա անապատի եզրին: Բնակիչները պահանջում են տեղի իշխանությունների հրաժարականը: Թունիսի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչը հաղորդել է, որ ազգային անվտանգության ուժերը կիրառում են տանկեր` կարգուկանոն հաստատելու համար: Հիշեցնենք, որ 2010-ին հենց Թունիսից սկսվեց «Արաբական գարունը»: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |