Քաղաքապետարանը քննարկում է Երևանի ճոպանուղու վերագործարկման հարցը

Քաղաքապետարանը քննարկում է Երևանի ճոպանուղու վերագործարկման հարցը

PanARMENIAN.Net - Քաղաքապետարանը քննարկում է Երևանի ճոպանուղու վերագործարկման հարցը: Այդ մասին այսօր ասաց Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը: «Ճոպանուղու ստորին կանգառը` Չարենցի փողոցում, տարիներ առաջ սեփականաշնորհվել է: Մենք քաղաքապետարան ենք դիմել այդ տարածքը հասարակական սպասարկման օբյեկտ դարձնելու համար: Այդ խնդրի լուծումը ժամանակավորապես առկախվել է. պետք է հասկանալ` մենք ճոպանուղուց հրաժարվում ենք, թե ոչ»,- ասաց նա` հավելելով, որ ճոպանուղու վերագործարկման հարցի պատասխանը պարզ կլինի քաղաքապետարանի եզրակացությունից հետո, որը պատրաստ կլինի 2-3 շաբաթվա ընթացքում:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---