Նարեկ Սարգսյան. Տերյան փողոցը կսկսեն ընդլայնել Աֆրիկյանների տան տեղափոխումից անմիջապես հետո

Նարեկ Սարգսյան. Տերյան փողոցը կսկսեն ընդլայնել Աֆրիկյանների տան տեղափոխումից անմիջապես հետո

PanARMENIAN.Net - Տերյան փողոցը կսկսեն ընդլայնել Աֆրիկյանների տան տեղափոխումից անմիջապես հետո: Այդ մասին, պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին, ասաց Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը: «Տերյան փողոցը պետք է ընդլայնվի և միացվի Զաքյան փողոցին: Այդ աշխատանքների համար ամեն ինչ պատրաստ է, միակ խնդիրը Աֆրիկյանների տունն է, որը խոչընդոտում է փողոցի ընդլայնմանը»,- ասաց նա:

Նարեկ Սարգսյանը հավելեց, որ Աֆրիկյանների տունը պետք է տեղափոխվի «Հին Երևան» նախագծի շրջանակում: «Նախագիծը մոտակա ամիսներին պատրաստ կլինի, և կսկսվի ոչ միայն Աֆրիկյանների տան, այլև մի շարք այլ հին երևանյան կառույցների տեղափոխությունը»,- ասաց նա:

Աֆրիկյանների տան քարերը համարակալվել են դեռևս այս տարվա հունիսին:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---