2012 թվականի լավագույն մարզիչ կդառնա Գվարդիոլան, Դել Բոսկեն կամ Մոուրինիոն![]() 29 նոյեմբերի 2012 - 18:26 AMT PanARMENIAN.Net - «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Հոսեպ Գվարդիոլան, Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն և Մադրիդի «Ռեալի» մարզիչ Ժոզե Մոուրինիոն կպայքարեն տղամարդկանց ֆուտբոլի թիմերի շրջանում լավագույն մարզչի տիտղոսի համար: Թեկնածուների անունները հրապարակվեցին Սան Պաուլու քաղաքում տեղի ունեցած արարողության ժամանակ: Անցյալ տարի այդ մրցանակին արժանացել է Գվարդիոլան, հայտնում է rsport.ru-ն: Հաղթողի անունը հայտնի կդառնա 2013 թվականի հունվարի 7-ին Ցյուրիխում: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |