ՀԱԿ-ը ՍԴ դիմելու համար ստորագրահավաք է նախաձեռնել![]() 29 նոյեմբերի 2012 - 18:18 AMT PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցությունը նախաձեռնել է ստորագրահավաք` Սահմանադրական դատարան դիմելու համար: Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնել են ՀԱԿ գրասենյակից, դիմումի նպատակն է բացահայտել ՀՀ Ազգային ժողովի փոքրամասնության՝ արտահերթ նստաշրջան կամ նիստ հրավիրելու լիազորության սահմանադրական բովանդակությունը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ասել է, որ սա սկզբունքային հարց է: Բոլոր այն քաղաքական ուժերին, ովքեր նիստի տապալումը դիտարկում են որպես իրենց սահմանադրական իրավունքի ոտնահարում, Լևոն Զուրաբյանը կոչ է անում ստորագրել այս ձևաթղթի տակ: Նա նաև հայտնել է, որ ՀԱԿ-ն այս հարցի վերաբերյալ խորհրդակցություններ է նախաձեռնել խորհրդարանական խմբակցությունների հետ, դրանց արդյունքները Զուրաբյանը չի ներկայացրել: ՍԴ-ին ՀԱԿ դիմումի մեջ նշվում է, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի 4-մասը արտահերթ նստաշրջանի և արտահերթ նիստի քվորումի մասով հակասում է ՀՀ Սահամանդրության 70 և 71-րդ հոդվածներին: ՀԱԿ-ը ՍԴ-ից հայցում է որոշել ՀՀ սահմանադրությամբ նախատեսված ԱԺ փոքրամասնության կողմից նախապես որոշված օրակարգով ու ժամկետում արտահերթ նստաշրջան կամ նիստ հրավիրելու խնդիրը: « ՀՀ Սահմանադրական դատարանին խնդրում ենք «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի 4-րդ մասը՝ արտահերթ նստաշրջան կամ նիստ անցկացնելու մասով, հակասող և անվավեր ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 70 և 71-րդ հոդվածներին»,- ասված է ՀԱԿ-ի դիմումում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |