Քուվեյթը սիրիահայերին 100.000 ԱՄՆ դոլար կհատկացնի![]() 29 նոյեմբերի 2012 - 18:24 AMT PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայաստանում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Բասսամ Մուհամմադ ալ Քաբանդիին: Սփյուռքի նախարարի հետ նախորդ հանդիպման ընթացքում դեսպանը պատրաստակամություն էր հայտնել սիրիահայերին առնչվող խնդիրների մասին զեկուցել իր երկրի ղեկավարությանը, այնուհետև սահմանել համագործակցության տարբերակներ: Բասսամ Մուհամմադ ալ Քաբանդին նախարարին տեղեկացրեց, որ նրա՝ Քուվեյթ կատարած այցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանում գտնվող սիրիահայերին 100.000 ԱՄՆ դոլարի սահմաններում աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ: Նախարար Հ. Հակոբյանը հանգամանորեն ներկայացրեց Հայաստանում գտնվող սիրիահայերի հիմնախնդիրները և աջակցության ծրագրերն իրականացնելու այն անհրաժեշտ ուղղությունները, որոնց պետք է առանձնահատուկ ուշադրություն և առաջնահերթություն հատկացնել: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, ըստ որի առաջիկայում Հայաստան կայցելեն Իսլամական բարեսիրական կոմիտեի ներկայացուցիչները: Սփյուռքի նախարարության օգնությամբ նրանք տեղում կուսումնասիրեն և կծանոթանան իրավիճակին, այնուհետև՝ համատեղ կկազմակերպվեն և կիրականացվեն աջակցության ծրագրերը,հյատնում են ՀՀ սթյուռքի նախարարությունից: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |