ՀՀ նախագահը կարևորում է Նիկոլայ Ռիժկովի անձնական ներդրումը հայ-ռուսական հարաբերությունների զարգացման գործում![]() 29 նոյեմբերի 2012 - 18:42 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի անդամ, ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովին և նրա գլխավորած պատվիրակությանը, հայտնում է նախագահի մամլո ծառայությունը: Հանրապետութան նախագահը ողջունել է հյուրերին և հայ-ռուսական դաշնակցային գործընկերության զարգացման, ինչպես նաև երկու բարեկամ ժողովուրդների միջև կապերի առավել ամրապնդման գործում բարձր գնահատել հայ ժողովրդի վաղեմի և հավատարիմ բարեկամ, Հայաստանի ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովի անձնական ներդրումը, ընդգծել նրա ակտիվ և շահագրգիռ գործունեությունը միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահի պաշտոնում: Զրուցակիցները գոհունակությամբ են խոսել միջազգային կազմակերպությունների շրջանակներում ևս երկու երկրների խորհրդարանականների սերտ փոխգործակցության մասին: Նիկոլայ Ռիժկովը նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրել է Երևանում այսօր կայացած հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի 21-րդ նիստի արդյունքները, կարևորել հանձնաժողովի առաքելությունը ոչ միայն խորհրդարանների, այլ նաև երկու պետությունների միջև հարաբերությունների ամրապնդման ու զարգացման գործում: Սերժ Սարգսյանը հաջողություններ է մաղթել հանձնաժողովին և հույս հայտնել, որ համանախագահների գլխավորությամբ հայ և ռուս խորհրդարանականները այսուհետ ևս նույնպիսի արդյունավետությամբ և շահագրգռությամբ կշարունակեն իրենց գործունեությունը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |