ԻՐԱՆՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԶԱՐԳԱՑՆՈՒՄ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ27 մայիսի 2005 - 09:01 AMT PanARMENIAN.Net - «Մենք կընդլայնենք տնտեսական կապերը Իրանի եւ Մազանդարանի հետ»,-հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Սամվել Ավետիսյանը: Ինչպես հաղորդում է Իռնա գործակալությունը, Նուռ քաղաքում Մազանդարան գավառի հետ տնտեսական համագործակցության վերաբերյալ հուշագրի ստորագրումից հետո, Ս.Ավետիսյանը հանդես է եկել տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչների, Իրանի եւ Հայաստանի ձեռներեցների եւ գործարարների հետ հանդիպմանը: «Հաշվի առնելով Մազանդարանի մեծ ներուժը տնտեսության եւ գյուղատնտեսության ոլորտում, այդ գավառը կարող է հաջողությամբ բավարարել Երեւանի բազմաթիվ պահանջներ»,-հայտարարել է նա իր ելույթում: Մազանդարան գավառը գտնվում է Իրանի հյուսիսում Կասպից ծովի ափին եւ ԻԻՀ հիմնական գյուղատնտեսական կենտրոններից մեկն է: «Մազանդարանը, ունենալով նման ներուժ, կարող է ակտիվ տնտեսական համագործակցություն իրականացնել Հայաստանի հետ բոլոր ոլորտներում»մ-շարունակել է Ավետիսյանը: «Ներկա քառօրյա այցի ընթացքում նախադրյալներ են ստեղծվել հայ եւ իրանցի գործարարների կողմից երկու երկրներում ներդրումներ անելու համար»,-նշել է Հայաստանի գյուղատնտեսության փոխնախարարը: «Իրանում կան բազմաթիվ հնարավորություններ ներդրումների համար, եւ հայ գործարարները կարող են գործել այդ ուղղությամբ»,-շարունակել է նա: Ավետիսյանը բարձր է գնահատել Մազանդարանի նվաճումները բուսաբանության ոլորտում եւ հույս է հայտնել, որ երկու երկրների տնտեսական կապերը կընդլայնվեն: Հանդիպմանը հանդես է եկել նաեւ Մազանդարանի նահանգապետ Ալի Աքբար Միրլուխին: «Կողմերի ստորագրած հուշագիրը վերաբերվում է կրթության, հետազոտությունների, ջրային ռեսուրսների, գյուղատնտեսության եւ ձկնաբուծության, ինչպես նաեւ անասնաբուծության եւ այգեգործության արտահանման ոլորտներին»,-հաղորդել է նա, ավելացնելով, որ այդ փաստաթղթի ստորագրմամբ պայմաններ են ստեղծվել կապերի ընդլայնման համար»: Միրլուխին նշել է նաեւ, որ կողմերը պայմանավորվածության եկել Հայաստանում յուղահան գործարանի կառուցման վերաբերյալ, որի համար կհատկացվի 15 մլն դոլարի վարկ, ինչպես նաեւ պայմանավորվել են Հայաստանի պահանջները Մազանդարանի հնարավորությունների օգտագործմամբ բավարարելու, զբոսաշրջային համագործակցության եւ Երեւանում Մազանդարանի նվաճումների ցուցահնդեսի անցկացման վերաբերյալ: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |