Ջորջ Հարրիսոնի իրերը կներկայացվեն Bonhams աճուրդում

Ջորջ Հարրիսոնի իրերը կներկայացվեն Bonhams աճուրդում

PanARMENIAN.Net - Ջորջ Հարրիսոնին պատկանող իրերի հավաքածուն, ինչպես նաև The Beatles խմբի հետ կապված հուշանվերներ, կներկայացվեն Bonhams աճուրդում: Աճուրդը կկայանա դեկտեմբերի 12-ին Լոնդոնում, հաղորդում է Vesti.ru-ն:

Սպասվում է, որ գլխավոր լոտը Հարրիսոնի կաշվե բաճկոնն է, որը 1960թ գնվել է Համբուրգում: Դրանով երաժիշտը ելույթ է ունեցել 1960-1962թթ, ինչպես նաև մասնակցել է տարբեր ֆոտոսեսիաների: Լոտը գնահատվում է 144-192 հազար դոլար:

Բացի այդ կվաճառվի նաև Փոլ Մակկարտնի կիտառը, որով նա նվագել է 1950-ական թվականներին:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---