«Ամերիաբանկը» հաստատել է ակրեդիտիվ ղազախական հեղինակավոր բանկի համար![]() 29 նոյեմբերի 2012 - 20:31 AMT PanARMENIAN.Net - «Ամերիաբանկը» հաստատել է ակրեդիտիվ խոշորագույն բանկային խմբի անդամ հանդիսացող ղազախական հեղինակավոր բանկի համար: Հայկական արտահանող կազմակերպության օգտին թողարկված ակրեդիտվի հաստատումը «Ամերիաբանկի» կողմից կխթանի հայրենական արտադրանքի արտահանումը, ինչպես նաև կնպաստի արտահանման շուկաների ընդլայնմանը: Շնորհիվ ֆինանսական շուկայում ձեռք բերած ճանաչման` որպես հուսալի և կայուն գործընկեր, «Ամերիաբանկը» հնարավորություն է ստանում ակտիվորեն համագործակցել օտարարերկրյա հեղինակավոր բանկերի հետ` իր հաճախորդների առևտրի ֆինանսավորման գործարքների ընդլայնման ուղղությամբ: Ընթացիկ տարվա 10 ամսվա կտրվածքով «Ամերիաբանկի» ակրեդիտիվների ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 19 մլրդ դրամ` գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը 124 %-ով: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |