Նիկոլայ Ռիժկով. Ռուսաստանը հատուկ հարաբերություններ ունի Հայաստանի հետ![]() 29 նոյեմբերի 2012 - 21:08 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի կայացած 21-րդ նիստի աշխատանքները ամփոփել են հանձնաժողովի համանախագահներ Հերմինե Նաղդալյանը և Նիկոլայ Ռիժկովը: Ռիժկովը կարևորել է հաձնաժողովի նիստերի պարբերական՝ տարին երկու անգամ անցկացումը, նշելով, որ երկու կողմից էլ տարվում են շահագրգիռ, նպատակային աշխատանքներ: Ռիժկովի խոսքով՝ Ռուսաստանը հատուկ հարաբերություններ ունի Հայաստանի հետ, և երկկողմ կապերը ամենատարբեր մակարդակներով, այդ թվում՝ միջխորհրդարանական հարթությունում բավականին լուրջ կերպով զարգանում են: «Լավ կլիներ, որ տնտեսական փոխգործակցությունը նույնքան դինամիկ զարգանար, որքան միջպետական հարաբերությունները»,- նշել է ռուսական կողմի համանախագահը: Նիկոլայ Ռիժկովը տեղեկացրել է, որ ռուս խորհրդարանականների տասներկու հոգանոց ներկայացուցչական պատվիրակությունն այցելելու է նաև Սպիտակ և Գյումրի՝ տեղում ծանոթանալու կատարված վերականգնողական աշխատանքներին: Նաղդալյանը տեղեկացրել է, որ քննարկման արդյունքում ընդունվել է արձանագրություն, որտեղ տեղ են գտել մի շարք առաջարկություններ կապված համագործակցության հետագա զարգացման, երիտասարդական քաղաքականության ոլորտում հնարավոր նոր նախագծերին, այդ թվում՝ կրթական, մշակութային, հումանիտար կապերի զարգացման, երիտասարդական խորհրդարանի հետ: Հաստատվել է գործունեության երկամյա ծրագիրը, ինչպես նաև գալիք տարվա մայիսին կայանալիք հաջորդ նիստի օրակարգը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |