Orange-ը հայտարարել է իր շարժական խանութի պաշտոնական մեկնարկի մասին![]() 29 նոյեմբերի 2012 - 21:09 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 29-ին Orange-ը հայտարարել է իր շարժական խանութի պաշտոնական մեկնարկի մասին: Orange-ի շարժական խանութը կմեկնի Հայաստանի մարզեր` հատկապես այն գյուղական բնակավայրեր, որտեղ ընկերությունը չունի խանութներ և որտեղ, Orange-ի ծառայություններից օգտվելու համար, բնակիչները ստիպված են լինում այցելել մոտակա քաղաք: Orange-ի շարժական խանութը, ոչ թե փոքրիկ կրպակ է, այլ կազմակերպված է որպես լիարժեք խանութ, որտեղ այցելուներին կառաջարկվի Orange-ի ծառայությունների ամբողջական փաթեթ, ինչպես նաև ընկերության խանութներում ներկայացված հեռախոսների և համակարգիչների ընտրանին, աքսեսուարներ և 3G մոդեմներ: Այստեղից հնարավոր կլինի գնել քարտեր, վերալիցքավորել հաշիվը և կատարել ամսական բաժանորդագրության վճարումները: Orange-ի շարժական խանութում աշխատում են ընկերությունում երկար տարիների փորձ ունեցող հմուտ մասնագետներ: «Ուրախ ենք սկսել հատուկ մարզերի բնակիչների համար նախատեսված այս ծրագիրը, որի նպատակն է հնարավորինս հարմարավետ և հասանելի դարձնել մեր ծառայություններից օգտվելը: Համարում ենք, որ սա մեր խանութներից մեկն է, միայն այն տարբերությամբ, որ այն թույլ է տալիս մեզ մոտ լինել մեր բաժանորդներին այն վայրերում, որտեղ նրանց դժվար է տեղաշարժվել, կամ այցելել մոտակա քաղաքի Orange-ի խանութը` մեր ծառայություններից օգտվելու համար», ասել է Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը: Orange-ի շարժական խանութն իր շրջայցը կսկսի Արարատի մարզի Մխչյան գյուղից, իսկ դեկտեմբեր և հունվար ամիսներին կայցելի Կոտայքի, Գեղարքունիքի, Շիրակի, Լոռու, Արմավիրի, Արագածոտնի մարզերի գյուղեր: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |