Սիրիահայ գործարարները կհանդիպեն Հայաստանի գործարար ոլորտի ներկայացուցիչներին29 նոյեմբերի 2012 - 21:10 AMT PanARMENIAN.Net - Սփյուռքի նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանում ներդրումներ կատարելու ցանկություն ունեցող սիրիահայ գործարարների հետ հանդիպում-խորհրդակցություն: Հայկական զարգացման գործակալության տնօրեն Ռոբերտ Հարությունյանը նշել է, որ իրենք պատրաստ են աջակցել սիրիահայերին, տրամադրել խորհրդատվություն՝ հայաստանյան շուկա մտնելու և կայանալու, ինչպես նաև արտահանմանն ուղղված ծրագրերի վերաբերյալ: Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն հիմնադրամի ղեկավար Վարազդատ Կարապետյանն էլ նշել է, որ հաջողությամբ մեկնարկել է ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ ՓՄՁ կենտրոնում հատուկ սիրիահայերի համար կազմակերպված 20 օր տևողությամբ դասընթացը, որում ներգրավված են շուրջ 30 սիրիահայեր: Ներկաները բարձրացրել էն այն բոլոր հարցերը, որոնք ունեցել են իրենց գրծունեությունը Հայաստանում սկսելու ընթացքում: Այդ նպատակով կազմվել է ժամանակացույց: Առաջիկա շաբաթվա ընթացքում գործարարները կհանդիպեն Հայաստանի գործարար ոլորտի ներկայացուցիչներին՝ քննարկելու համագործակցության հնարավոր տարբերակները: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |