Թուրքմենստանի նախագահի պատվին տրվել է պաշտոնական ընդունելություն![]() 29 նոյեմբերի 2012 - 21:13 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանի անունից պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի պատվին տրվել է պաշտոնական ընդունելություն: Սերժ Սարգսյանն խոսել է հայ-թուրքմենական պատմական արմատներ ունեցող հարաբերությունների մասին, նշել, որ դրանք հիմնված են հայ և թուրքմեն ժողովուրդների փոխադարձ հարգանքի և համակրանքի վրա: Նախագահի խոսքով, այսօր վստահորեն կարելի է ասել, որ երկու երկրների ժողովուրդների միջև բարեկամական ավանդույթները ամուր հիմք են հանդիսանում միջպետական փոխհարաբերությունների համար: Սերժ Սարգսյանի համոզմամբ, դրանք թույլ են տալիս ավելի մեծ եռանդով ու արդյունավետությամբ աշխատել հայ-թուրքմենական գործընկերության խորացման և ամրապնդման ուղղությամբ և այն հերթական անգամ թույլ է տալիս համոզվել, որ կողմերը կարող են վստահորեն առաջ շարժվել՝ կյանքի կոչելով նախանշված համատեղ ծրագրերը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |